Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դատարկ պահանջներին՝ կոշտ պատասխան

Դատարկ պահանջներին՝ կոշտ պատասխան
13.07.2024 | 11:02

Սամանտան Հայաստանում գերիների անհապաղ վերադարձից էր խոսում, հաջորդ օրը Ալիևը դեմոնստրատիվ Ռաշիդ Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեց։ Հետո՞։

Նույնը Բլինքենն էր դեռ 2023-ի հունվարին ասում, որ պետք է անհապաղ դադարեցվի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հետո՞։ Ապրիլին անցակետ դրեցին ու վերջնականապես փակեցին։

Իսկ ամենազարհուրելին հայկական խղճուկ քարոզչամեքենայի կողմից կիրառվող «Բաքվի բռնապետ» եզրույթն է` որպես Ալիևի բնորոշում։ Էսքան ժամանակ չֆայմեցին, որ «բռնապետի» պիտակի կիրառումը ԱՄՆ-ի մենաշնորհն է, իսկ ԱՄՆ-ը այդպիսի պիտակ Ալիևի նկատմամբ երբեք չի կիրառել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4450

Մեկնաբանություններ